ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանը

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպան Շաֆքատ Ալի Խանը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ կարևորելով, որ նա Պակիստանի առաջին դեսպանն է Հայաստանում։

Դեսպան Շաֆքատ Ալի Խանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղությունների առաջմղման հնարավորությունները։

 

  • Կիսվել: