շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Նոր ահաբեկչական հարձակման դեպքում Հնդկաստանը Պակիստանին հրթիռային հարվածներ կհասցնի. Մոդի

Նոր ահաբեկչական հարձակման դեպքում Հնդկաստանը Պակիստանին հրթիռային հարվածներ կհասցնի. Մոդի

Հնդկաստանը հրթիռային հարվածներ կհասցնի Պակիստանին նոր ահաբեկչական հարձակման դեպքում: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Նա, մասնավորապես, նշել է. «Պակիստանից Հնդկաստանի վրա ցանկացած ահաբեկչական հարձակում վճռականորեն կկանխվի BrahMos թևավոր հրթիռների օգտագործմամբ, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունում։ Համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական համակարգերի արդյունավետությունը «Սինդուր» գործողության ժամանակ»:։

Նշենք, որ Գերձայնային թևավոր հրթիռներ BrahMos-ը մշակել է BrahMos Aerospace-ը, որը ռուս-հնդկական համատեղ ձեռնարկություն է: Հրթիռն արտադրվում է ցամաքային, ծովային և օդային բազավորման տարբերակներով։

 

  • Կիսվել: