շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանային պայմանագրերից

Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանային պայմանագրերից

Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի և Բելառուսի հետ պետական սահմանի հետ կապված երկու համաձայնագրերից, տեղեկացնում է Rubaltic-ը՝ հավելելով, որ համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Հրամանագրում, մասնավորապես, ասված է. ՛՛Ես որոշում եմ դուրս գալ 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում ստորագրված՝ Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պետական սահմանների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հուշագրից՛՛։

Նշենք, որ Ուկրաինան խզել է նաև Ռուսաստանի Դաշնության հետ սահմանային հարցերի շուրջ համագործակցության և փոխգործակցության՝ 1994 թ. ստորագրված համաձայնագիրը:

 

  • Կիսվել: