Պակիստանի և Աֆղանստանի սահմանին դարձյալ բախումներ են տեղի ունեցել
Պակիստանի և Աֆղանստանի սահմանին դարձյալ բախումներ են տեղի ունեցել, մասնավորապես՝ աֆղանական և պակիստանյան ուժերը փոխադարձ կրակոցներ են արձակել։ Զոհերի մասին պաշտոնական տեղեկություններ չկան:
Էսկալացիայի և արդեն 2 ամիս գործող հրադադարը խախտելու համար կողմերը մեղադրում են միմյանց:
Հիշեցնենք, որ երկրների միջև հարաբերությունները վատթարացել են հոկտեմբերի 9-ին՝ Քաբուլին Պակիստանի ավիահարվածներից հետո: Իսլամաբադը հայտարարել է, որ թիրախում են եղել «Թալիբան» շարժման առաջնորդներ, ինչին հետևել են սահմանային բախումները:
Հավելենք նաև, որ Աֆղանստանն ու Պակիստանը հոկտեմբերի 15-ին համաձայնության էին եկել ժամանակավոր հրադադարի մասին։


