Պակիստանի բանակը 6-րդ անգամ խախտել է հրադադարը. հնդկական աղբյուր
Պակիստանի բանակը 6-րդ անգամ խախտել է հրադադարը Ջամու միջազգային սահմանի երկայնքով՝ Ջամու և Քաշմիրի Պարգևվալ հատվածում։ Այս մասին տեղեկացնում է India Today-ը:
Ինչպես հաղորդվում է՝ Պակիստանի գործողությունները հանգեցրել են հնդկական բանակի կոշտ պատասխանին:
Սահմանին փոխհրաձգությունը տեղի է ունեցել ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկու երկրների միջև լարվածության սրման ֆոնին:
Պակիստանյան պարբերականները մարտերի մասին դեռ չեն հայտնել։
Տեսանյութը՝ այստեղ: