ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պակիստան-Աֆղանստան սահմանին դարձյալ բախումներ են

Պակիստան-Աֆղանստան սահմանին դարձյալ բախումներ են

Նախօրեին պակիստանյան և աֆղանական ուժերի միջև հեռավոր սահմանամերձ շրջանում նոր բախումներ են եղել, տեղեկացնում է Associated Press-ը:

Նշվում է, որ Պակիստանի պետական ​​լրատվամիջոցներն աֆղանստանցի զինվորներին մեղադրել են «չհրահրված կրակ բացելու» համար: Հարձակումը հետ է մղվել, պակիստանյան ուժերը հակադարձել են՝ վնասելով Աֆղանստանի տանկերն ու ռազմական դիրքերը:

Կողմերի միջև սահմանային փոխհրաձգությունը տեղի է ունենում մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ:

Պակիստանի զինվորականները հոկտեմբերի 11-ից գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում։ Չնայած բախումները ժամանակավորապես դադարեցվել էին հոկտեմբերի 12-ին՝ Սաուդյան Արաբիայի և Կատարի կոչերից հետո, Պակիստանի ու Աֆղանստանի միջև սահմանային բոլոր անցակետերը փակ են:

 

  • Կիսվել: