երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Փակ սահմաններով միակ երկիրը». Ադրբեջանում երկարաձգվել է կարանտինը

«Փակ սահմաններով միակ երկիրը». Ադրբեջանում երկարաձգվել է կարանտինը

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված Ադրբեջանը երկարաձգել է կարանտինը մինչև մայիսի 1-ը։ Երկրի ցամաքային սահմաններն արդեն երեք տարի փակ են։ «Ադրբեջանն այսօր միակ երկիրն է աշխարհում, որտեղ պաշտոնապես փակ սահմաններ կան»,- նշել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Նաթիկ Ջաֆարլին, հաղորդում է JAM News-ը։

Երկրում հատուկ կարանտինային ռեժիմի բոլոր միջոցառումներից փաստացի գործում է միայն մեկը՝ ցամաքային սահմանները մնում են փակ։ Մեկնումն ու ժամանումը երկիր հնարավոր է միայն օդային տրանսպորտով։ Միակ բացառությունը Նախիջևանում Թուրքիայի հետ ցամաքային սահմանն է, սակայն այն կարող են հատել միայն Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք ունեն Նախիջևանի բնակության թույլտվություն։

Մյուս բոլոր միջոցները՝ COVID անձնագրի ու դիմակ կրելու պահանջները փակ տարածք մտնելիս, իրականում ոչ մի տեղ չեն գործում:

  • Կիսվել: