Պահն է հանձնառու լինել խաղաղությանը և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսել. Թրամփ
Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա առթիվ:
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը, նշել է Թրամփը:
Նա նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կապահովի ավելի բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջան և կհանգեցնի ԱՄՆ-ի հետ համագործակցության ավելի մեծ հնարավորությունների:
Այժմ պահն է հանձնառու լինել խաղաղությանը և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսել, ասվում է Թրամփի ուղերձում: