Պաղեստինը կողմ է արտահայտվել Գազայի հատվածում միջազգային ուժերի տեղակայմանը
Պաղեստինի ազգային վարչակազմը դեմ չէ Գազայի հատվածում տարածաշրջանային և միջազգային ուժերի տեղակայմանը՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու և այնտեղ անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին, լույթ ունենալով ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջազգային համաժողովում՝ նվիրված պաղեստինյան հարցի կարգավորմանը, հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մոհամմեդ Մուստաֆան:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պատրաստ ենք կոչ անել Պաղեստինի պետության հետ համակարգված կերպով տարածաշրջանային և միջազգային ուժերի տեղակայմանը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից լիազորված առաքելության շրջանակներում՝ մեր ժողովրդին պաշտպանելու, բոլոր կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու և անվտանգությունն ապահովելու համար»։
Միևնույն ժամանակ, Մուստաֆան ընդգծել է, որ այդ ուժերը չեն փոխարինի պաղեստինյան անվտանգության ուժերին։
Վարչապետի խոսքով, անհրաժեշտ է համատեղ աշխատանք՝ Գազայի հատվածը Հորդանան գետի Արևմտյան ափին վերամիավորելու համար՝ «առանց օկուպացիայի, բռնի տեղահանման կամ անեքսիայի»։
«Մենք պետք է մեր ժողովրդի հետ միասին վերակառուցենք Գազան, որտեղ Պաղեստինն ու Իսրայելը կապրեն կողք կողքի խաղաղության և անվտանգության մեջ՝ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման հասնելու համար», – ասել է Մուստաֆան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նա հայտարարել էր, որ «ՀԱՄԱՍԸ պետք է դադարեցնի Գազայի նկատմամբ իր վերահսկողությունը և զենքերը հանձնի Պաղեստինի ազգային վարչակազմին»։


