ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պաղեստինը հայտնել է 161 զոհի և 931 վիրավորի մասին

Պաղեստինը հայտնել է 161 զոհի և 931 վիրավորի մասին

Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով կան 161 զոհ և 931 վիրավոր: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմը վերջին տվյալներով ունի առնվազն 40 զոհ, 740 վիրավոր։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այսօր կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալներն Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։

Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։

 

  • Կիսվել: