ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պաղեստինը դատապարտում է Իսրայելի՝ Հորդանանի արևմտյան ափը բռնակցելու փորձերը

Պաղեստինը դատապարտում է Իսրայելի՝ Հորդանանի արևմտյան ափը բռնակցելու փորձերը

Պաղեստինը խստորեն դատապարտում է Իսրայելի խորհրդարանի կողմից Հորդանանի արևմտյան ափը բռնակցելու փորձերը։ Այս մասին տեղեկանում ենք Պաղեստինի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ին։

«Պաղեստինի պետության արտաքին գործերի նախարարությունը մերժում և խստորեն դատապարտում է քնեսեթի փորձերը՝ անեքսիայի ենթարկելու պաղեստինյան տարածքները՝ այսօր հաստատելով այսպես կոչված իսրայելական ինքնիշխանության հաստատումը»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 22-ին Իսրայելի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է օրինագիծ, որն Իսրայելի ինքնիշխանությունը տարածում է Հորդանանի արևմտյան ափի բոլոր տարածքների վրա։

  • Կիսվել: