Պաղեստինի ղեկավարը կմեկնի Ռուսաստան
Նախապատրաստվում է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի այցը Մոսկվա, հայտնել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
«Մոսկվայի հետ մենք ամենօրյա շփումների մեջ ենք»,-ասել է դեսպանը։
Պատասխանելով Պաղեստինի և Իսրայելի առաջնորդների՝ Մոսկվայում բանակցությունների անցկացման մասին հարցին՝ նա նշել է, որ նման հնարավորություն այլևս չկա. «Իսրայելի գործող կառավարության հետ մենք չենք կարող շարունակել աշխատանքը։ Կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է միջամտի: Գազայում տեղի ունեցածը լուրջ ազդանշան է միջազգային հանրության համար, որպեսզի նրանք միջոցներ ձեռնարկեն»:
Նոֆալը տեսակետ է հայտնել, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները մերձավորարևելյան «քառյակի» հովանու ներքո։