չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պաղեստինցիների հարկադիր կամ ներքին տեղահանումը պատերազմական հանցագործություն կլինի. Հորդանանի թագավոր

Պաղեստինցիների հարկադիր կամ ներքին տեղահանումը պատերազմական հանցագործություն կլինի. Հորդանանի թագավոր

Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդը Կահիրեում մեկնարկած Խաղաղության համաժողովում այսօր ասել է, որ պաղեստինցիների հարկադիր կամ ներքին տեղահանումը պատերազմական հանցագործություն կլինի։

Նշենք, որ Կահիրեում անցկացվող համաժողովի նպատակն է նպաստել Իսրայելի ու Գազայի հատվածի միջև հրադադարի հաստատմանը, կանխել հակամարտության տարածումը Մերձավոր Արևելքում, օգնել հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։

Համաժողովն անցկացվում է իսրայելական զորքերի ցամաքային գործողության դիմելու հավանականության ֆոնին։

Հավելենք նաև, որ համաժողովին չեն մասնակցում Իսրայելը, ԱՄՆ-ն ու Իրանը:

  • Կիսվել: