շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պաղեստինցի 30 բանտարկյալ և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 պատանդ ազատ են արձակվել. Քաթարի ԱԳՆ

Պաղեստինցի 30 բանտարկյալ և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 պատանդ ազատ են արձակվել. Քաթարի ԱԳՆ

Իսրայելական կողմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 28-ին ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Քաթարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մարդասիրական զինադադարի համաձայնագրի հինգերորդ օրը ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում այսօր 30 պաղեստինցի խաղաղ բնակիչ ազատ կարձակվի Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի ազատ արձակման դիմաց՛՛:

Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին հավելել է, որ ազատ արձակված պաղեստինցիների թվում 15 կին և 15 երեխա ու դեռահաս կան:

  • Կիսվել: