երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Օրյոլի մարզում ոչնչացվել է ուկրաինական հինգ ԱԹՍ

Օրյոլի մարզում ոչնչացվել է ուկրաինական հինգ ԱԹՍ

Օրյոլի մարզում ՀՕՊ միջոցները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ևս հինգ անօդաչու թռչող սարք, հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։

«Հոկտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով 16:40-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Օրյոլի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական հինգ անօդաչու թռչող սարք»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: