երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Օրսկում շուրջ 2,4 հազար բնակելի տուն և 3 հազար տնամերձ տարածք է հեղեղվել (տեսանյութ)

Օրսկում շուրջ 2,4 հազար բնակելի տուն և 3 հազար տնամերձ տարածք է հեղեղվել (տեսանյութ)

Օրսկում ավելի քան 2,4 հազար բնակելի տներ և 3 հազար տնամերձ տարածքներ են հեղեղվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Օրենբուրգի մարզի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ երեկ՝ ապրիլի 5-ին, փլուզվել է Օրսկ քաղաքը Ուրալ գետից պաշտպանող ամբարտակը: Հեղեղումների պատճառով 3 մարդ է մահացել։

Մարդկանց տարհանում են Հին քաղաքի շրջանից, որտեղ գյուղերից մի քանիսը հայտնվել է հեղեղման գոտում։ Մարզի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել։

Մարզի ղեկավար Դենիս Պասլերն ասել է, որ տարհանումը շարունակվում է։ Քաղաքում կազմակերպվում են 6500 տեղանոց ժամանակավոր տեղակայման կետեր։ Յուրաքանչյուր կետում տարհանվածներին դիմավորում են հոգեբանները։

Պասլերը նաև հայտնել է, որ Օրսկում հեղեղված տարածքից տարհանվել է մոտ 2 հազար մարդ, իսկ ժամանակավոր տեղակայման կետերում 320 մարդ է գտնվում, որոնցից 85-ը` երեխա:

«Այժմ Ուրալ գետի ջրի մակարդակը 855 սմ է, գիշերը այն կարող է հասնել կրիտիկական մակարդակի»,– հայտնել է Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը:

Նա պահանջել է, որ հեղեղված տների բնակիչները տարհանվեն, հրաժարվողներին հարկադրաբար կտարհանեն ոստիկանության մասնակցությամբ։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: