երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը

Վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը

հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։

Իրականացվում են օպերատիվ վթարավերականգնողականաշխատանքներ։

Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ Ալավերդիում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել- տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը:

Եվ ներկայումս Փրկարար ծառայությունն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

Հայտնի է նաև, որ կա երեք զոհ:

  • Կիսվել: