Որքան հիշում եմ՝ Գուտերեշը ստացել է Moderna պատվաստանյութը. Դյուժարիկ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ստացել է ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին նա հայտնել էր իր թվիթերյան էջում։