կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օրինապաշտ միգրանտները կարող են գալ ու աշխատել, օրինազանցները, անկասկած, կպատժվեն․ Մեդվեդև

Օրինապաշտ միգրանտները կարող են գալ ու աշխատել, օրինազանցները, անկասկած, կպատժվեն․ Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության տարածքում հանցագործություն կատարած միգրանտները կենթարկվեն քրեական խիստ պատասխանատվության:  Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Նրա խոսքով՝  անհրաժեշտ է վերահսկել երկիր մուտք գործող աշխատուժը, ստեղծել տվյալների միասնական բազա, որտեղ ներառված կլինեն միգրանտների կենսաչափական տվյալները։

՛՛Այն միգրանտներն, որոնքվ Ռուսաստանի տարածքում հանցագործություն կկատարեն, կենթարկվեն խիստ քրեական պատասխանատվության, դրանում կասկած չկա։ Նրանք, ովքեր տնտեսական հարաբերությունների օրինապաշտ մասնակիցներ են, կարող են գալ ու աշխատել։

Մենք հասկանում ենք, որ առանց աշխատուժի այդ աղբյուրի անհնար է ապրել, բայց ինչ անել, դա է ամենակարևորը։ Պետք է վերահսկել իրավիճակը, իսկ դա հնարավոր է իրականացնել թվային ծառայությունների միջոցով, որոնք ակտիվորեն ներդրվում են։ Այդպիսի խնդիր դրված է՛՛,-մասնավորապես նշել է Մեդվեդևը:

 

  • Կիսվել: