«Օրեշնիկ»-ի բավարար քանակությունը վերացնում է միջուկային զենք օգտագործելու անհրաժեշտությունը. ՌԴ նախագահ
«Օրեշնիկ»-ի բավարար քանակությունը գործնականում վերացնում է միջուկային զենք օգտագործելու անհրաժեշտությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նա հավելել է, որ ՌԴ-ն չի խստացնում իր միջուկային դոկտրինը, այլ բարելավում է այն դոկտրին։
Պուտինի խոսքով՝ մեծ հաշվով, այժմ պետք է կատարելագործել ոչ թե միջուկային դոկտրինը, այլ «Օրեշիկը»-ը: Ուստի, ըստ նրա, Ռուսաստանը բոլոր ոլորտներում իրեն բավականին զգույշ և նույնիսկ զուսպ է պահում։
«Բայց այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, մենք պետական մակարդակով և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մակարդակով ցուցաբերում ենք անհրաժեշտ կամք, ովքեր ապրում են այստեղ և ցանկանում են, որ իրենց երեխաներն այստեղ ապրեն, Ռուսաստանը համարեն իրենց հայրենիքը և պատրաստ լինեն ամեն ինչ անել՝ այն ամրապնդելու համար»,-ասել է ՌԴ նախագահը: