հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Որ դեպքում Իսրայելը խաղաղության պայմանագիր կկնքի Սիրիայի հետ. պարզաբանում է Նեթանյահուն

Որ դեպքում Իսրայելը խաղաղության պայմանագիր կկնքի Սիրիայի հետ. պարզաբանում է Նեթանյահուն

Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Նա, սակայն, միևնույն ժամանակ հավելել է, որ դրանից առաջ Սիրիան պետք է մի շարք պատասխան քայլերի դիմի, մասնավորապես՝ Իսրայելի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտու ստեղծման տեսքով։

«Իսրայելի հյուսիսային սահմանի պաշտպանությունը և դրա մերձակայքում ահաբեկիչների բազաների ստեղծումը բացառելը մեր առաջնահերթությունն է։ Մենք ակնկալում ենք, որ Սիրիան ապառազմականացված բուֆերային գոտի կստեղծի, որը կտարածվի Դամասկոսից մինչև Հերմոն լեռան գագաթը»,-ասել է Իսրայելի վարչապետը:

  • Կիսվել: