հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Օպերացիա Իրան-Ադրբեջան սահմանին. կան ձերբակալվածներ

Օպերացիա Իրան-Ադրբեջան սահմանին. կան ձերբակալվածներ

Այսօր՝ մարտի 18-ին, Իրանի հետ Ադրբեջանի սահմանին քաղաքացիներ են ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Minval.az կայքը։

Դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիի շրջանի Մոլլամահարրամլի գյուղի մոտ։

Հաղորդվում է, որ նշված հատվածում Պետական սահմանային ծառայության և ՆԳՆ-ի կողմից կանգնեցվել է կասկածելի ավտոմեքենա։  Մեքենայում եղել են Բաքու քաղաքի բնակիչներ Ալեքպերով Նիջաթ Խաթամ օղլուն, Գուրբանով Ալիխան Ալզախիդ օղլուն և Շուքուրով Յահյա Թաիր օղլուն։

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 10 կգ 500 գրամ թմրամիջոց (4 կգ մարիխուանա, 4 կգ ափիոն, 2 կգ մետամֆետամին և 500 գրամ հերոին)։

  • Կիսվել: