ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Օմանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Իրանի դեմ

Օմանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Իրանի դեմ

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին սոցցանցի իր էջում գրառում է արել՝ կոչ անելով ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական գործողություններն Իրանի դեմ։
 
Ալ-Բուսաիդին այս մասին հայտարարել է տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրների և Հայաստանի ղեկավարությունը։
 
«Ուրախ եմ մասնակցել ԵՄ-ի կողմից կազմակերպված առաջնորդների համաժողովին: Ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՄՆ-ի շահերին լավագույնս կծառայի հենց հիմա կրակի դադարեցումը և դիվանագիտության շուտափույթ վերսկսումը: Տնտեսական վնասը և հումանիտար աղետի հնարավոր սպառնալիքն անընդունելի են»,-նշել է ալ-Բուսաիդին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեսակոնֆերանսին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: