Օմանի ԱԳ նախարարը Ժնևում Իրանի հետ բանակցություններից առաջ հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ՝
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հանդիպել է ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ուիթքոֆի և Քուշների հետ՝ Ժնևում Իրանի հետ բանակցություններից առաջ։
Օմանի ԱԳՆ-ն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հանդիպումը ներառել է բանակցությունների համատեքստի համապարփակ վերլուծություն և դրանց հաջողության համար անհրաժեշտ պայմանների քննարկում՝ ընդգրկելով բոլոր քաղաքական և տեխնիկական ասպեկտները՝ իրատեսական և կառուցողական ոգով։
Սա մեծացրել է բանակցությունների նպատակներին համապատասխան փոխըմբռնման հասնելու հնարավորությունները, որոնք այսօր ավարտվել են շոշափելի առաջընթացով՝ հարթելով դրանց արագ շարունակության ճանապարհը»:


