շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Օգտակար և կառուցողական. Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Ուիթքոֆի՝ շուրջ 3 ժամ տևած բանակցությունները

Օգտակար և կառուցողական. Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Ուիթքոֆի՝ շուրջ 3 ժամ տևած բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի միջև զրույցն օգտակար և կառուցողական էր. այս  ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», - ասել է Ուշակովը։

Մինչդեռ ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կառուցողական երկխոսությունը շարունակվում է:

Նշենք, որ սա Ուիթքոֆի արդեն հինգերորդ այցն է Ռուսաստան տարեսկզբից ի վեր։ Վերջին անգամ ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնացը Մոսկվա էր եկել բանակցությունների ապրիլի 25-ին, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգ։ Երկու անգամ էլ Պուտինը հանդիպումներ է ունեցել նրա հետ։

 

  • Կիսվել: