Ողբերգություն Նիգերիայում. Զոհվել է 21 մարզիկ
Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո բնակավայրից 21 մարզիկ զոհվել է ավտոբուսի վթարի հետևանքով։ Միջազգային մամուլը գրում է, որ ավտոբուսը ազգային մարզական փառատոնից վերադառնալիս ընկել է կամրջից։
Դեպքւ տեղի է ունեցել Կանո քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Խմբին ուղեկցող մարզական լրագրող Ադո Սալիսուն ասել է, որ 19 մարզիկ մահացել է տեղում, իսկ երեքի մահը հետագայում հաստատվել է Կուրայի գլխավոր հիվանդանոցում։
Վթարից ողջ մնացած մարզիկները, նահանգի կառավարության հրահանգին համապատասխան, տեղափոխվել են Մուրտալա Մոհամմեդի անվան մասնագիտացված հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու համար։ Ավտոբուսում եղել է 35 մարդ։
Վթարի ենթարկված ավտոբուսը ութ մեքենաներից վերջինն էր, որը վերադառնում էր Օգունից, այդ նահանգում էր կայացել Ազգային սպորտային փառատոնը։