հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ողբերգական ավտովթար Տաջիկստանում՝ բեռնատարի մասնակցությամբ. կա 10 զոհ

Ողբերգական ավտովթար Տաջիկստանում՝ բեռնատարի մասնակցությամբ. կա 10 զոհ

Տաջիկստանի հարավում գտնվող Կուլյաբ քաղաքում բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 14 մարդ՝ վիրավորվել։ Վթարի պատճառ է դարձել բեռնատարի արգելակների խափանումը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ի հրապարակումը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի երեկոյան։ Բեռնատարը բախվել է 7 մեքենայի և ճանապարհի եզրին գտնվող 3 բնակելի տան։

«Վթարի հետևանքով վնասվել է 7 տրանսպորտային միջոց և 3 բնակելի տուն... Բեռնատարի վարորդը զոհվել է դեպքի վայրում», - ТАСС-ին հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների հանձնաժողովում։

Վթարված մեքենաներից մարդկանց հանելու համար տեղի փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։

  • Կիսվել: