շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Օդային տագնապ՝ Ուկրաինայի 9 մարզում

Օդային տագնապ՝ Ուկրաինայի 9 մարզում

Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։

Նշվում է, որ օդային տագնապը հնչել է Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Սումիի, Կիրովոգրադի, Օդեսայի, Վիննիցայի, Ժիտոմիրի և Նիկոլաևի մարզերում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածներում։

Վերոնշյալ շրջաններում օդային տագնապը հայտարարվել է գրեթե միաժամանակ՝ ժամը 17։50-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 18։50)։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի 3 մարզում և Զապորոժիեի մարզի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածներում ժամը 16։37-ի սահմաններում օդային տագնապ էր հայտարարվել։

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

  • Կիսվել: