կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են ՌԴ-ում վեց ահաբեկչի մասին, որոնցից երկուսը ձերբակալվել է (լուսանկար)

Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են ՌԴ-ում վեց ահաբեկչի մասին, որոնցից երկուսը ձերբակալվել է (լուսանկար)

Նախնական տվյալներով՝ Մոսկվայում երեկվա ահաբեկչության մասնակիցները 6-ն են եղել, նրանցից երկուսին ձերբակալեն են Բրյանսկի շրջանում, չորսը դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում է Baza-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ ահաբեկիչները Տաջիկստանի քաղաքացիներ են:

Նշված անձանց՝ ահաբեկիչ լինելու փաստը դեռևս պաշտոնապես հաստատված չէ:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի ՛՛Կրոկուս Սիթի Հոլում՛՛ հրաձգություն է եղել, որից հետո՝ պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Անհայտ անձինք դիմահար կրակ են բացել անմեղ քաղաքացիական անձանց վրա: Ըստ ՌԴ ՔԿ-ի՝ վերջին տվյալներով զոհերի թիվը 60 է, այդ թիվը կարող է աճել: 100-ից ավելի վիրավորներ կան: Զոհերի շրջանում երեք երեխա կա:

 

 

  • Կիսվել: