շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ոչ մեկին չի հաջողվի ծնկի բերել մեզ. Լուկաշենկո

Ոչ մեկին չի հաջողվի ծնկի բերել մեզ. Լուկաշենկո

Ռուսաստանին և Բելառուսին հնարավոր չէ ծնկի բերել. հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Բելառուսն այսօր շատ լուրջ շրջադարձ են կատարել։ Կարծում եմ՝ ժամանակը կանցնի, աշխարհը դեռ կգնահատի մեր արածը։ Դա պարզապես անհնար էր պատկերացնել 2020-ականների սկզբին: Բայց, այնուամենայնիվ, մենք դա արեցինք։ Մենք շրջեցինք իրավիճակը։ Մեր աշխարհում ոչ մեկին չի հաջողվի ծնկի բերել մեզ, մենք վճռական ենք՝ պաշտպանելու մեր շահերը»,-  ասել է Բելառուսի առաջնորդը։

  • Կիսվել: