հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոչ մեկի մտքով չանցնի, որ Ռուսաստանը, մեր լեզուն, մեր մշակույթը կարելի է վերցնել և ջնջել պատմության էջերից․ Պուտին

Ոչ մեկի մտքով չանցնի, որ Ռուսաստանը, մեր լեզուն, մեր մշակույթը կարելի է վերցնել և ջնջել պատմության էջերից․ Պուտին

Այժմ մենք պայքարում ենք այն բանի համար, որ հնարավոր չլինի ոչնչացնել ՌԴ մշակույթը պատմությունը, սա մեծ պատմական Ռուսաստանի համար մարտադաշտ է։ Այս մասին այսօր իր ելույթում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Սա մարտադաշտ է մեր ժողովրդի, մեծ պատմական Ռուսաստանի, ապագա սերունդների, մեր երեխաների, թոռների ու ծոռների համար։ Մենք պետք է պաշտպանենք նրանց ստրկությունից, հրեշավոր փորձարկումներից (Արևմուտքի –խմբ․), որոնք ուղղված են նրանց գիտակցությունը և հոգիները խեղաթյուրելուն։

Այսօր մենք պայքարում ենք, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի, որ Ռուսաստանը, մեր ժողովուրդը, մեր լեզուն, մեր մշակույթը կարելի է վերցնել և ջնջել պատմության էջերից» - ասել Է Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ։

  • Կիսվել: