հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ո՛չ մարդկությունը, ո՛չ էլ մեր ժամանակը թույլ չեն տա նոր սառը պատերազմ. Չինաստանի նախագահ

Ո՛չ մարդկությունը, ո՛չ էլ մեր ժամանակը թույլ չեն տա նոր սառը պատերազմ. Չինաստանի նախագահ

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը չպետք է դառնա իշխանության համար մրցակցության ասպարեզ: Այս մասին Բանգկոկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում իր ուղերձում ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ կոչ անելով աշխարհին հրաժարվել սառը պատերազմի ցանկացած մտածելակերպից։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ո՛չ մարդկությունը, ո՛չ էլ մեր ժամանակը թույլ չեն տա նոր սառը պատերազմ: Տարածաշրջանը չպետք է վերածվի գերտերությունների մրցակցության ասպարեզի։ Բոլորը պետք է մերժեն միակողմանիությունն ու պրոտեկցիոնիզմը, բոլորը նաեւ պետք է մերժեն առեւտրատնտեսական հարաբերությունները քաղաքականացնելու եւ դրանք որպես զենք օգտագործելու ցանկացած փորձ՛՛:

  • Կիսվել: