չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները չեն դադարելու. Թուրքիայի ՊՆ

Ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները չեն դադարելու. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ելույթ է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Կայսերի քաղաքում «Երիտասարդության տոնի» շրջանակներում կազմակերպված միջոցառմանը և սպառնացել Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, գրում է ermenihaber.am-ը:

Աքարը խոսելով Իրաքում և Սիրիայում քրդական ուժերի տարվող պայքարի մասին՝ նշել է, որ դրանք շարունակվելու են:

«Ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները չեն դադարելու: Այս պայքարը շարունակվելու է մինչև ամենավերջին (այսպես կոչված) ահաբեկչի վնասազերծումը»,- ասել է թուրք պաշտոնյան:

Իսկ վերջում միջոցառմանը մասնակից երիտասարդներին հարցրել է, թե արդյո՞ք բոլորը գնալու են ընտրության և արդյո՞ք կրկին ընտրելու են իրենց նախագահին (նկատի ունենալով երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին-խմբ), ինչին երիտասարդները դրական պատասխան են տվել:

  • Կիսվել: