չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՈւԱԾ-ն ինձ ոչ մի կերպ չի կարողանում գտնել. ես Գրոզնիի կենտրոնում եմ․ Կադիրով

ՈւԱԾ-ն ինձ ոչ մի կերպ չի կարողանում գտնել. ես Գրոզնիի կենտրոնում եմ․ Կադիրով

«ՈՒԱԾ-ն ինձ ոչ մի կերպ չի կարողանում գտնել: Ամբողջ աշխարհը գիտի, որ ես Գրոզնիի կենտրոնում եմ, իսկ Ուկրաինայի հիմար անվտանգության ծառայությունն արդեն որերորդ անգամ իմ նկատմամբ հետախուզում է հայտարարում»։ Այսպես է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել իր հանդեպ հետախուզում հայտարելու մասին ՈՒԱԾ-ի որոշումը։

«Ես արդեն ասել եմ եւ կկրկնեմ՝ նշե՛ք վայրը, ՈՒԱԾ-ականներ, եւ ժամը: Պետք չէ ինձ փնտրել։ Ի դեպ, ես արդեն մի քանի անգամ եղել եմ Ուկրաինայում, եւ այնտեղ չեմ տեսել որեւէ մեկին, որը ինձ բռնելու խնդիր ունենար։ Ուկրաինական հետախուզման մեթոդները, ըստ երեւույթին, նախատեսված են միայն ինտերնետում որոնման համար, քանի որ իմ հետախուզությունը հայտնում է, որ ՈՒԱԾ-ն չի պատրաստվում եւ չի կարող իրական օպերատիվ գործողություն կատարել «գետնի վրա»՝ իմ գտնվելու վայրը պարզելու համար, էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում է։ Նման պայմաններում աշխատելը շատ դժվար է։ Եվ օդային տագնապի ազդանշանները միշտ խանգարում են»,- գրել է Կադիրովը իր Telegram-ալիքում։

  • Կիսվել: