շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Նյու Յորքում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

Նյու Յորքում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

Նյու Յորքի Բրուքլին շրջանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

The Sun-ն ավելի վաղ հաղորդել էր, որ կիրակի երեկոյան Նյու Յորքի Բրուքլին շրջանում տեղի ունեցած կրակոցներից հետո առնվազն յոթ մարդ հոսպիտալացվել է վնասվածքներով։

«Երեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Բրուքլինի ռեստորանի մոտ մի քանի զինված անձանց կողմից կրակ բացելուց հետո»,-հաղորդում է թերթը։

Նշվում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ոստիկանությունը պարզում է կասկածյալների ինքնությունը։

  • Կիսվել: