հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նյու Դելիում գործարանում բռնկված հրդեհը տարել է առնվազն 43 կյանք

Նյու Դելիում գործարանում բռնկված հրդեհը տարել է առնվազն 43 կյանք

Նյու Դելիում գործարանում բռնկված հրդեհը տարել է առնվազն 43 կյանք

Նյու Դելիի հին թաղամասերից մեկում գտնվող գործարանում բռնկված խոշոր հրդեհը տարել է  առնվազն 43 կյանք, հայտնում է theguardian.com-ը։

Ըստ աղբյուրի զոհերի մեծ մասը հրդեհի ժամանակ քնած է եղել ու շնչահեղձ է եղել։ Զոհվածները գործարանի աշխատողներն էին, որոնք գիշերում էին այնտեղ։

Փրկարարներն այրվող շենքից դուրս են բերել 59 մարդու, որոնցից մի մասը ավելի ուշ մահացել է։

Պարբերականը գրում է, որ Հնդկաստանում փոքր գործարաններն ու արտադրամասերը հաճախ գտնվում են քաղաքների հին թաղամասերում ու աշխատողների համար նաև գիշերակացի վայր են հանդիսանում:

  • Կիսվել: