ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը «հակասում» է դրան. Ադրբեջանի դեսպան

Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը «հակասում» է դրան. Ադրբեջանի դեսպան

Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, հակասում է դրան. հետևաբար, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը «անխուսափելի» է։ Այս մասին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Diplomatic Watch ամսագրին տված հարցազրույցում:

«Մենք ավարտել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակումը։ Հուսով ենք, որ կկարողանանք այն ստորագրել։ Սակայն, ինչպես միշտ ասում ենք մեր հայ գործընկերներին, կան մի քանի կարևոր և բազմակողմանի հարցեր, որոնք պետք է լուծվեն ստորագրումից առաջ։ Այդպիսի հարցերից մեկը Հայաստանի Սահմանադրության այն դրույթն է, որը դեռևս արտացոլում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ», -  ասել է Ադրբեջանի դեսպանը:

Իբրահիմի խոսքով՝ երկրորդ կարևոր հարցը, որը պետք է լուծվի, կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ:

«Այն գոյություն ունի միայն թղթի վրա և խորհրդանշական բնույթ է կրում։ Մինսկի խմբի լուծարումը կցույց տա, որ հակամարտությունն իսկապես ավարտվել է։ Իրականում այն ​​ավարտվել է, և մենք շարժվում ենք դեպի ավելի խաղաղ տարածաշրջան, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի ոչ միայն խաղաղություն, այլև զարգացում, բարգավաճում և կայունություն», - նշել է նա: 

  • Կիսվել: