երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն քննադատել է Իլհամ Ալիևի կողմից ԶԼՄ-ների մասին նոր օրենքի հաստատումը

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն քննադատել է Իլհամ Ալիևի կողմից ԶԼՄ-ների մասին նոր օրենքի հաստատումը

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Լրատվամիջոցների մասին» նոր օրենքի հաստատումից հետո Ադրբեջանում լրագրող կամ սոցիալական մեդիայի ակտիվիստ լինելն էլ ավելի դժվար կլինի»: 
 
Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն։ 
 
Նշվել է, որ նոր օրենքը մի շարք սահմանափակումներ կդնի Ադրբեջանում առանց այն էլ խիստ վերահսկվող լրատվամիջոցների վրա:
 
Կազմակերպությունն ընդգծել է, որ Ադրբեջանում անկախ և քննադատական ԶԼՄ-ները հաճախ ենթարկվում են գրաքննության և փակվում, լրագրողներն ու սոցցանցերի օգտատերերը հետապնդվում և ձերբակալվում են։
 
Մատնանշվել է, որ նոր օրենքի շատ դրույթներ թույլ կտան իշխանությանը խստորեն սահմանափակել իրադարձությունների լուսաբանումն ու կօգտագործվեն ղեկավարության դեմ քննադատությունները կանխելու համար:
 
Բացի դրանից՝ իշխանությունն այս կամ այն ​​լրատվամիջոցը փակելու համար դատարանի որոշման կարիք այլևս չի ունենա։
 
«Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է բարձրաձայնեն, թե որքան կործանարար կլինեն այս նոր սահմանափակումները մի երկրում, որտեղ անձնիշխանությունը կառուցվում է լրատվամիջոցներին և քննադատական ​​ձայները ճնշելու միջոցով»,- ասվում  է հայտարարության մեջ։

  • Կիսվել: