շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նորվեգիան նոր վարչապետ կունենա

Նորվեգիան նոր վարչապետ կունենա

Նորվեգիայի Խորհրդարանական ընտրություններում հաղթած Աշխատավորական կուսակցության  առաջնորդ Յոնաս Գար Սթյորեն կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը, տեղեկանում ենք երկրի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ Նորվեգիայի նոր կառավարությունը նշանակված է, այդ մասին որոշումն ուժի մեջ կմտնի ժամը 12.00-ից։ Վարչապետն է Յոնաս Գար Սթյորեն:

Հիշեցնենք, որ ձախ կենտրոնամետ դաշինքը՝ ընդդիմադիր Աշխատավորական կուսակցության գլխավորությամբ, հաղթեց սեպտեմբերի 13-ի խորհրդարանական ընտրություններում, իսկ ԱԿ-ը ստացավ Նորվեգիայի կառավարությունը ձեւավորելու եւ առաջիկա չորս տարվա քաղաքականությունը որոշելու հնարավորություն։ Մինչ այդ 2013 թվականից թագավորությունը կառավարում էր աջ դաշինքը, որի ղեկավարն էր ՛՛Հյոյրե՛՛ պահպանողական կուսակցությունը՝ Էռնա Սուլբերգի գլխավորությամբ։

 

  • Կիսվել: