հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չինաստանում նոր կորոանվիրուսից մահացածների թիվը հասել է 106-ի

Չինաստանում նոր կորոանվիրուսից մահացածների թիվը հասել է 106-ի

Չինաստանում նոր  կորոնավիրուսով վարակվածների մահացությունների թիվը հասել է թիվը հասել է 4515-ի, որից 106-ը մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարությունից։

Մեկ օրվա ընթացքում հաստատվել է վիրուսով վարակման 1771 նոր դեպք, ինչպես նաև գրանցվել է մահվան 26 դեպք։

Հիվանդության դեպքեր են գրանցվել  գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում:

Թեև Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն արձանագրվել, այնուամենայնիվ կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան բացառելու  համար առողջապահության նախարարությունը հորդորել է միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը։

Հայաստանի դեսպանատունը Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ է արել  իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեներն  ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար։

Հավելենք, որ  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները շրջակա միջավայրի վերլուծություն են իրականացրել և հաստատել են, որ 2019-nCoV-ի հավանական աղբյուրն Ուհան նահանգի Հուանանի մեծածախ առևտրի շուկան է:

 

  • Կիսվել: