Նոր երթուղին կարող է տնտեսապես որոշակի վնասներ պատճառել մեզ․ Արաղչի
Նոր երթուղին (TRIPP) կարող է տնտեսապես որոշակի վնասներ պատճառել մեզ և որոշ չափով նվազեցնել Իրանով անցնող տարանցիկ ճանապարհը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին։
«Բայց մենք չենք կարող խոչընդոտել որևէ երկրի՝ իր տարածքում ճանապարհ կառուցելու հարցում. քանի դեռ այս ճանապարհը գտնվում է ՀՀ-ի լիակատար ինքնիշխանության և իրավական իրավասության ներքո՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, մենք չենք կարող դեմ լինել դրան»։


