կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին հանձնվել է Լիբանանի բարձրագույն շքանշանը

Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին հանձնվել է Լիբանանի բարձրագույն շքանշանը

Լիբանանի նախագահ Միշել Աունը «Արզ» շքանշանով է պարգևատրել Նոբելյան մրցանակակիր ամերիկիկաբնակ լիբանանահայ Արտեմ Պատապուտյանին։ Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է orer.eu-ն։

Օրեր առաջ Բեյրութի «Ազդակ»-ը հայտնել էր, որ Լիբանանի նախագահը «Լիբանանեան արժանեաց ոսկեայ շքանշան» է ընծայել Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին։

«Այս իրադարձությունը հպարտություն է յուրաքանչյուր լիբանանցու համար, ինչպես նաև գնահատական է ձեր գիտական երկարատև հետազոտություններին»,- ասել է Աունը։

Հիշեցնենք, որ Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը համատեղ շնորհվել էր Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին՝ ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերման համար:

Պրոֆեսոր Պատապուտյանը ծնվել է 1967թ-ին Բեյրութում:

  • Կիսվել: