ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիգերիայում զինյալները սպանել են առնվազն 45 մարդու

Նիգերիայում զինյալները սպանել են առնվազն 45 մարդու

Նիգերիայի Ֆարո քաղաքում զինյալները սպանել են առնվազն 45 մարդու, հայտնել են ականատեսները և բուժաշխատողները, տեղեկացնում է Reuters-ը:

Ֆարոյի բնակիչ Աբուբաքար Իլիասուն ասել է. ՛՛Հարյուր մոտոցիկլետներով զինված ավազակները հուլիսի 8-ի կեսօրին ներխուժել են քաղաք և անկանոն կրակ բացել՛՛:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Նիգերիայի հյուսիսարևելյան Ադամավա նահանգում 18 մարդ է սպանվել: Մի խումբ ավազակներ մոտոցիկլետներով ներխուժել էին գյուղ և հրկիզել երկու եկեղեցի և բնակելի տուն։
 
Վերջին ամիսներին իսլամիստ գրոհայինների հարձակումները Նիգերիայի հյուսիս-արևելքում աճել են, տասնյակ զինվորներ են սպանվել, հազարավոր նիգերիացիներ լքել են իրենց տները:
 

  • Կիսվել: