Նիդեռլանդներում փոթորիկի հետևանքով զոհ կա
Նիդեռլանդներում մի կին մահացել է, երբ ուժեղ քամին տապալել է ծառը մեքենայի վրա, որի մեջ գտնվել է նա։ Այս մասին հայտնել է nu.nl տեղեկատվական պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել Հարլեմ քաղաքում։ 51-ամյա կինը եղել է ուղեւորի նստարանին, երբ ծառն ընկել է: Անցորդներն ու բուժաշխատողները փորձել են օգնել նրան, սակայն ապարդյուն։ Ոստիկանությունից հայտնում են, որ նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Մեքենայի վարորդը չի տուժել: