հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիդեռլանդներում բեռնատարը մխրճվել է հանգստացողների մեջ. 6 մարդ մահացել է

Նիդեռլանդներում բեռնատարը մխրճվել է հանգստացողների մեջ. 6 մարդ մահացել է

Նիդեռլանդների հարավում վեց մարդ, որոնք բարբեքյու էին կազմակերպել, մահացել են բեռնատարի վրաերթի պատճառով:

Այս մասին հայտնում է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան (NOS)՝ հղում անելով ոստիկանությանը։
 
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան. իսպանական տրանսպորտային ընկերության բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մխրճվել մարդկանց խմբի մեջ, որոնք բաց երկնքի տակ խորոված էին անում Նյիվ Բեյերլանդ գյուղում:
 
Ինչպես հայտարարել է ոստիկանությունը, բեռնատարի վրաերթի հետևանքով մահացել է վեց մարդ, յոթը վիրավորվել են, նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել:
 
Բեռնատարի վարորդը՝ 46-ամյա իսպանացին, ձերբակալվել է նախօրեին, նրան մեղադրում են մահացու ելքով ավտովթարի համար։ Նշվում է, որ ձերբակալվածը գտնվել է սթափ վիճակում։
 
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը բեռնատարն արտակարգ պատահարից առաջ կանգնեցրել էր ամբարտակի վրա, ինչից հետո անհայտ պատճառներով կրկին սկսել է վարել և դուրս եկել ճանապարհից:

  • Կիսվել: