հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Նիդեռլանդներն Ուկրաինա է ուղարկել խոստացված F-16 կործանիչների վերջին խմբաքանակը

Նիդեռլանդներն Ուկրաինա է ուղարկել խոստացված F-16 կործանիչների վերջին խմբաքանակը

Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հայտարարել է խոստացված 24 F-16 կործանիչների վերջին խմբաքանակն Ուկրաինային մատակարարելու մասին։ Այս մասին տեղեկացրել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը։

Նիդեռլանդական F-16-երը երկրի հարավում գտնվող Վոլկելի ավիաբազայից ուղարկվել են Բելգիա, որտեղից էլ կտեղափոխվեն Ուկրաինա։

Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը ներկա է գտնվել F-16-երի ուղարկման արարողությանը։

«F-16-երը կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի համար Ռուսաստանի ամենօրյա օդային հարձակումների պատճառով։ Դրանք թույլ են տալիս մեզ հեռու պահել ռուսական ագրեսիան», - մեկնաբանել է Ռուբեն Բրեկելմանսը։

Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ F-16-երի փոխանցումը չի նշանակում երկրի մասնակցության ավարտը կործանիչ ինքնաթիռների կոալիցիային, որն Ամստերդամը գլխավորում է Դանիայի և Միացյալ Նահանգների հետ միասին։

Ուկրաինան ստացել է նիդեռլանդական F-16-երի առաջին խմբաքանակը 2024 թվականի հոկտեմբերին, որին հաջորդել է երկրորդ մատակարարումը 2025 թվականի փետրվարին:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտին Նիդեռլանդներից ստացվել է ևս մեկ խմբաքանակ, ինչը վկայում է Նիդեռլանդների կառավարության շարունակական աջակցության մասին:

 

  • Կիսվել: