Նիդերլանդների խորհրդարանի արտահերթ ընտրություններում հաղթել են կենտրոնամետ ուժերը
Նիդերլանդներում խորհրդարանի արտահերթ ընտրություններում հաղթել է կենտրոնամետ Դեմոկրատներ 66-ը (D66)՝ մեկ տեղով առաջ անցնելով Գերտ Վիլդերսի «Ազատություն» կուսակցությունից (PVV), հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ D66-ն այժմ 27 մանդատ ունի խորհրդարանի 150 տեղանոց ստորին պալատում, իսկ PVV-ն՝ 26: Աջակողմյան լիբերալ «Ազատություն և ժողովրդավարություն» ժողովրդական կուսակցությունը (VVD) երրորդն է՝ 22 տեղով։
D66-ի 38-ամյա առաջնորդ Ռոբ Եթենը կլիմայի նախկին նախարարն է, նա պաշտպանում է «առաջադեմ» քաղաքականությունը՝ շեշտը դնելով կանաչ էներգիայի վրա՝ Եվրամիության հետ սերտ համագործակցությամբ:


