երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նեթանյահուն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Նեթանյահուն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր դուրս է գրվել Թել ՀաՇոմեր հիվանդանոցի ՛՛Շեբա՛՛ բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղադրվել է սրտի ռիթմավար, տեղեկացնում են Նեթանյահուի գրասենյակից։

Հիշեցնենք, որ Նեթանյահուն հոսպիտալացվել էր հուլիսի 22-ին, հուլիսի 23-ի գիշերը կատարվել է սրտի ռիթմավարի տեղադրման վիրահատություն։ Նույն օրը առավոտյան ՛՛Կան՛՛ ռադիոն, վկայակոչելով բժշկական պաշտոնյաներին, հայտնել է, որ այն հաջող է անցել։

 

  • Կիսվել: