երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նեթանյահուն ճողվածքի վիրահատությունից հետո աշխատում է տնից

Նեթանյահուն ճողվածքի վիրահատությունից հետո աշխատում է տնից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, վերջերս ճողվածքի հեռացման վիրահատությունից հետո, ծառայողական պարտականությունները կատարում է տնից։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։

Ինչպես հրապարակմանը հայտնել է իսրայելցի պաշտոնյան, կառավարության ղեկավարի՝ Երուսաղեմի գրասենյակ վերադառնալու ժամանակը դեռևս հայտնի չէ։ Հրապարակման զրուցակցի խոսքով՝ տանը գտնվելու ժամանակ 74-ամյա վարչապետն ակտիվորեն հանդիպումներ է անցկացնում անվտանգ տեսակոնֆերանսի գծի միջոցով և ամբողջությամբ ներգրավված է ընթացիկ աշխատանքներին։

Մեկ օր առաջ Նեթանյահուն կարճ տեսաուղերձում ասել էր, որ վիրահատությունից հետո դուրս է գրվում կլինիկայից և ապաքինվում է։ Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներին մասնագիտական աշխատանքի համար, իսկ երկրի քաղաքացիներին՝ առողջության մաղթանքների համար։

Ապրիլի 1-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ կառավարության ղեկավարը բարեհաջող վիրահատվել է, իսկ վիրահատությունը, որն իրականացվել է ընդհանուր անզգայացման տակ, նա  գտնվել է գիտակից վիճակում։

Times of Israel-ը հայտնել է, որ ճողվածքը, որի տեսակը չի բացահայտվում, հայտնաբերվել է սովորական հետազոտության ժամանակ։

  • Կիսվել: