կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նեթանյահուն Ռաֆահում ռազմական գործողություններն ընդլայնելու մտադրություն ունի

Նեթանյահուն Ռաֆահում ռազմական գործողություններն ընդլայնելու մտադրություն ունի

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ իսրայելական բանակի գործողությունը կտարածվի նաեւ Ռաֆահ քաղաքի վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ես ուզում եմ ձեզ ուղիղ և հստակ ասել. Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել ՀԱՄԱՍ-ի բոլոր գումարտակների դեմ»,- ասել է նա:

Ըստ Իսրայելի վարչապետի՝ ռազմական գործողությունները շարունակվելու են Գազայի հատվածի ողջ տարածքում, այդ թվում՝ Ռաֆահում։

Նա քաղաքն անվանել է «Համասի վերջին հենակետը»։

«Ով մեզ ասում է. «Մի՛ գործեք Ռաֆահում», նա ասում է. «Պարտվեք պատերազմը: Դա չի լինելու»,- ասել է Նեթանյահուն:

  • Կիսվել: